ARM | RUS |

Մեր հույսն է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք կունենան, և դիվանագիտությունը կլռեցնի թնդանոթները․ Փաշինյան

02.03.22 | 23:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պետական կառավարման համակարգի, խորհրդարանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.


«Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայողներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր իսկապես նշանակալի օր է մեր պետության համար. 30 տարի առաջ` մարտի 2-ին, Հայոց եռագույնը ծածանվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի դիմաց՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձի առհավատչյա։ Նույն օրը՝ մարտի 2-ը, Հայաստանում նշվում է որպես դիվանագետի օր, և այսօր մենք տոնում ենք անկախ Հայաստանի անկախ դիվանագիտական ծառայության 30-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր դիվանագիտական ծառայողներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն դիվանագետներին, ովքեր այս ընթացքում ջանք են գործադրել Հայաստանի անվտանգության և բարեկեցության համար։ Այս տասնամյակների ընթացքում դիվանագիտական ծառայության անցած ճանապարհը հարթ և դյուրին չի եղել բազմաթիվ պատճառներով: Հայաստանը գտնվում է բարդագույն մի տարածաշրջանում, որտեղ հաճախ բախվում են աշխարհաքաղաքական շահեր, մեր երկիրը դնելով հակասությունների և հակադրությունների կիզակետում: Եվ այս առումով, Հայաստանի դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրն է՝ Հայաստանը և Հայաստանի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել աշխարհին, և աշխարհն ու աշխարհի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել Հայաստանին: Ու քանի որ աշխարհը միաշերտ և միատարր չէ, այլ չափազանց բարդ խնդրի լուծումն ավելի է բարդանում: Բայց հենց այս աշխատանքն է, որ պիտի օգնի Հայաստանի Հանրապետության պետական շահերի առաջմղմանը և ուզում եմ ասել, որ հավատում եմ, որ մեր համատեղ աշխատանքի և բարեփոխումների արդյունքում մենք կկարողանանք լավագույնս իրագործել այս խնդիրը: Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին, և սա ունի մի շատ գործնական նպատակ՝ բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է: Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը և սա մի հանգամանք է, որ կցանկանայի առանձնահատուկ ընդգծել: Այսօր մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում. Հայաստան-Վրաստան հարաբերություններում նոր դինամիկա է ի հայտ եկել և այն պետք է զարգացնենք: Ակտիվ երկխոսություն է տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը պետք է կարողանանք ամրագրել կոնկրետ արդյունքներով: Հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը: Այս համատեքստում մեզ համար մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և բազմիցս ենք ասել, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների և տարրերի հիման վրա: Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է: Այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական երկխոսություն ենք սկսել և համոզված ենք, որ այն բնականոն կերպով կշարունակվի: Ֆրանսիայի հետ Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով: Հարգելի ներկաներ, որպես արտաքին քաղաքական գործոն կուզենայի նշել ժողովրդավարությունը: Այսօր մեր երկիրն իրավամբ համարվում է ժողովրդավարական երկրների ընտանիքի անդամ, և մեր դիվանագիտական ծառայության խնդիրներից է՝ այս համարումը նյութականացնել արտաքին քաղաքական ասպարեզում և այն ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման, մեր ժողովրդի բարեկեցության: Կուզենայի նշել Եվրամիության դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում և պիտի աշխատենք հարաբերություններում ի հայտ եկած դինամիկան ավելի զարգացնել: Եվրամիության, աշխարհի բազմաթիվ երկրներ, ինչպես օրինակ՝ Կանադան, Ճապոնիան ավելի ու ավելի տեսանելի պատրաստակամություն են ցուցաբերում աջակցել մեր ժողովրդավարությանը և մենք պետք է կարողանանք իրացնել այս պոտենցիալը: Մենք հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ենք նախանշում աշխարհի ամենամեծ ժողովրդավարության՝ Հնդկաստանի հետ և պիտի ջանք գործադրենք, որ սպասումներն արդարանան: Հարգելի ներկաներ, Այս 30 տարիների ընթացքում Հայաստանը հանդիսացել է միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, իր ներդրումն է բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, կայուն զարգացման խրախուսմանն ու մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Հայաստանը պատասխանատու գործառույթներ է ստանձնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ներկայումս հանդիսանալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ։ Մենք մշտապես կարևորել ենք ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա խարսխված բազմակողմանիությունը և միջազգային համագործակցությունը՝ հավատացած լինելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել գլոբալ ճգնաժամերը և ապահովել կայուն զարգացում։ Մենք նպատակադրված ենք կառուցել ժողովրդավարության, իրավունքի գերակայության, իրավահավասարության, մարդու իրավունքների պաշտպանության ու արդյունավետ կառավարման սկզբունքների վրա խարսխված ժամանակակից մարդակենտրոն պետություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածն ասում է. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Եվ հենց Սահմանադրության այս դրույթն է, որ մեզ պիտի մղի ակտիվ քաղաքականություն վարել, որի նպատակը՝ բացի վերը նշվածից, պիտի դառնա նաև Հայաստանի տնտեսական կապերի, արտաքին առևտրաշրջանառության աճը: Եվ ժամանակակից տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հաղթահարել տարածությունը և ավելի սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ լինել Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, ավանդական քաղաքական կապերը տնտեսական կապերով հարստացնել Լատինամերիկյան ավանդաբար բարեկամ երկրների հետ: 2019 թվականին ես այց ունեցա Չինաստան, Վիետնամ, Սինգապուր և կորոնավիրուսով ընդհատված գործընթացը պետք է ակտիվացնել: Տիկնայք և պարոնայք, Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի դիվանագիտական ծառայության մեր դիվանագետներին, ինչպես և բոլորիս՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի առիթով։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել մեր նպատակների և երազանքների իրագործմանը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Հարգելի ներկաներ, Դիվանագիտությանը, արտաքին հարաբերություններին նվիրված այս միջոցառման ժամանակ չեմ կարող չխոսել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին: Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող գործողություններին, որոնք հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները:


Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են...

10:52

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ Գալստյան

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ...

10:26

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը. Աբրահամյան

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը....

10:08

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց...

09:24

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:03

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․...

15:50

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ...

15:44

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական...

15:09

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի...

14:58

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

14:44

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում. Մանրամասներ

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում....

14:28

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Դանիելյան

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․...

14:03

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի...

14:23

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

14:07

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական տարին

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական...

13:06

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

12:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44