Հայաստանի Հանրապետության նախագահի միակ թեկնածու, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց նախագահ։
Հիշեցնենք, որ նախագահի ընտրության քվեարկությունը կայացել էր երեկ։ Քվերակությանը մասնակցել է 69 պատգամավոր, բոլորը դեմ են քվեարկած եղել Խաչատուրյանի թեկնածությանը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել ինչպես նախագահի ընտրության հարցի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում է 81 ձայն, այսինքն առաջին փուլով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություննը չկարաղոցավ ընտրել նախագահ։
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, այս դեպքում պահանջվում է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։
Հ.Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 139-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն եթե հանրապետության նախագահ չի ընտրվում առաջաին փուլով, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, կրկին սկսվեց նախագահի ընտրության հարցի քննարկումը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44