Ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանը նշեց՝ այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ այդքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու։
«Կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր հողատարածք ունեն, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու է», - ասաց Վահան Քերոբյանը։
Արձագանքելով նախարարին՝ Փաշինյանն ասաց, որ վերջին 2 տարիներին պայմանական «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում՝ կորոնավիրուսով և աշխարհաքաղաական զարգացումներով, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված։
«Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե լավատեսական բան գտնենք, այո, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, և այդ առումով՝ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ», - ասաց Փաշինյանը և հավելեց՝ զուգահեռ կա մեկ այլ խնդիր՝ ջրի խնդիրը:
«Այս առումով մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ, որպեսզի հնարավորինս արձագանքենք, հիմա արդեն ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք»,- ասաց նա և հավելեց՝ այսօր ավանդական գյուղատնտեսությունը ապագա չունի:
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44