«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է` այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա` մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել» եւ պետության «գլուխն» էլ ուտել:
Պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ են ուզում ներդնել Արցախի Սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է ապագա նախագահին, ապա սկզբում կկայանան խորհրդարանի ընտրությունները` 2023-ի սկզբին, եւ կուրվագծվի, թե որ քաղաքական ուժն է երկրի բնակչության վստահությունը վայելում, ապա դրանից հետո՝ նոր նախագահի ընտրություններ: Խորհրդարանում մեծամասնություն գրաված քաղաքական ուժերն էլ նախագահ կառաջադրեն, բնականաբար` Ռուսաստանի հետ համաձայնեցված:
Այս պահի դրությամբ Արցախում ծանրակշիռ են համարվում Դաշնակցությունը, նախկին նախագահների հետ կապ ունեցող անձինք եւ ուժերը, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը», բայց մինչեւ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա նոր դասավորումների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
17:51 23.10.25
12:24 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
14:09 23.10.25
10:45 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01