Մելիքսեթ Պողոսյանը, որը նախօրեին սեփական դիմումի համաձայն ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից, առաջարկ է ստացել զբաղեցնել Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, սակայն դեռ որոշում չունի կընդունի՞ առաջակը, թե՝ ոչ։ NEWS.am-ի հետ զրույցում Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ պետության համար դժվար ժամանակ որոշել էր ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը, իսկ հիմա վիճակը համեմատաբար լավ է, բացի այդ որոշ անձնական խնդիրների պատճառով է որոշել սեփական դիմումի համաձայն ազատվել մարզպետի պաշտոնից։ «Ես երեք պատերազմի միջով եմ անցել եւ այն ժամանակ որոշեցի այդ դժվար պահին լինել ժողովրդի կողքին, սահմանների պաշտպանության հարց կար, մարդիկ բարոյահոգեբանական ծանր վիճակում էին, պանիկա էր, իսկ այսօր ամեն ինչ նորմալ է։ Բացի այդ պաշտոնները ժամանակավոր են, հո սեփական չեն, կարեւորն այն է, որ ես առաքելությունս կատարել եմ փառքով ու պատվով»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը։ Նշենք, որ 2021 թվականի աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն Սյունիքի գրեթե բոլոր համայնքներում պարտություն կրեց։ Իշխանությունները դա կապում էին Մելիքսեթ Պողոսյանի եւ սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի վատ աշխատանքի հետեւանք, եւ իշխանական կուլիսներում քննարկվում էր մարզպետին հեռացնելու հարցը։ Դիտարկմանը, թե թիմում եղած տարաձայնություննե՞րն են նաեւ ազդել մարզպետի պաշտոնից հրաժարվելու որոշման, Մելիքսեթ Պողոսյանն ասաց․ «Ես էդքան թույլ մարդ չեմ, ես իմ պարտականությունները փառքով ու պատվով կատարել եմ, ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, նման բան չի եղել, ես դիմումիս համաձայն եմ ազատվել»։ Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր էր հետպատերազմյան շրջանում՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
11:17 06.08.25
15:09 06.08.25
12:25 06.08.25
14:27 06.08.25
10:03 06.08.25
10:44 06.08.25
12:17 06.08.25
11:44 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03