Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը հանգիստ է, սակայն լարված է արվարձաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: Նրա խոսքով՝ այժմ արվարձաններից բնակիչները դուրս են բերվում:
«Կիևի արվարձաններից բնակիչներին տեղափոխում են քաղաք: Արդեն մեկ շաբաթ նրանք մնացել էին ռազմական գործողությունների թատերաբեմում: Երեկ մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան: Ընդհանուր առմամբ, քաղաքում պատերազմական իրավիճակին բնորոշ պայմաններ են, որոշ հարցերում էլ նույնիսկ լավ: Ասեմ, որ քաղաքում բոլոր անհրաժետ պարագաները կան՝ջուր, լույս, ինտերնետ: Խանութներում կան ապրանքներ: Առաջին օրերին, թերևս, հերթեր կային, սակայն այսօր այդ առումով թեթև է: Հաշվի առնենք նաև այն, որ մի որոշ մասը դուրս է եկել քաղաքից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա մեր ընտանիքն այս ընթացքում ապաստարան չի գնացել, բայց բարձրահարկ շենքերի բնակիչների համար ամենաճիշտն ապաստարաններն են: Մարդիկ սկսել են սովորել պատերազմական իրավիճակին», - ասել է Մարատ Հակոբյանը:
Մարատ Հակոբյանը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայերը՝ Ուկրաինայի հայերի միության համակարգմամբ ներգրավված են եղել թե հումանիտար հարցերի կազմակերպման, թե պաշտպանական գործընթացներում: Օգնում են զորքին, փախստականներին, կարիքավորներին: Տրամադրում են մթերք, պատրաստի ուտեստներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44