եկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել անդրադառնալու ՏԻՄ համակարգի նշանակությանը:
Հասարակությունում որոշակի կարծիք կա, որ երկրի կառավարման հիմնական գործընթացները սահմանափակվում են Նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության ինտիտուտներով, սակայն ՏԻՄ-ն ամենաանմիջական փոխկապակցվածությունն ունի հասարակությանը:
ՏԻՄ-ն է, որ կարևորագույն ազդակներն է ուղարկում վերը թվարկված բոլոր երեք ինստիտուտներին, որոնք իրենց հերթին չեն կարող հաշվի չնստել ժողովրդական կարծիքի հետ:
ԵՎ ուրեմն, ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում կարևորագույններից է:
Ի՞նչ տվեցին արդեն ավարտված ընտրությունները, արդյո՞ք հասարակական կարծիքը, մտահոգություններն ու նպատակներն ամբողջությամբ տեղ գտան քվեարկության վերջնական արդյունքում:
Արդյո՞ք ընտրված համայնքի ղեկավարները կլինեն ղեկավար ինչպես իրենց քվեարկած, այդպես էլ՝ իրեն ձայն չտված քաղաքացիների համար:
Արդյո՞ք քաղաքական այլ հայացքներ ունեցած անձինք, իրենց ազատ քվարկության իրավունքից օգտվելով, ստիպված չեն լինի հատուցել դրա համար:
Արդյո՞ք նորընտիրները հետևողական են լինելու ժողովրդին տրված խոստումներն իրականացնելիս:
Օրինակները շատ են, երբ ընդգրկված համայնքի ղեկավարներն անտեսում են այն թաղամասերն ու փողոցները, որոնք մաս են կազմում այն ընտրատեղամասերին, որտեղ վերոնշյալ համայնքի ղեկավարները պարտվել են քվեարկության արդյունքում:
Սրանք կարևորագույն հիմնահարցեր են, որոնք, ցավոք, հայկական քաղաքական մշակույթում դեռևս արատավոր բնույթ են կրում, իսկ արդյունքում մեր հայրենակիցներն են ստիպված լինում համակերպվել նման կամայական մոտեցումների հետ:
Խնդիրն արմատական է, իրականում քաղաքացին չպետք է հաջորդ անգամ ձայն տա այն թեկնածուին, ով դադարում է աշխատել նրանց համար, ովքեր իր օգտին չեն քվեարկել:
Նման մոտեցումը կարող է դառնալ նոր հիմք և նոր մշակույթ, որի հետ ցանկացած ՏԻՄ ղեկավար չի կարող հաշվի չնստել: Ժողովուրդն իրենից անգերազանցելի ուժ է ներկայացնում և, երբ այդ ուժը սկսի ամբողջապես հակադարձվել չինովնիկին, ապա վստահեցնում եմ, մեր երկրում համակարգային փոփոխություններն ավելի դինամիկ բնույթ կկրեն:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»
խմբակցության քարտուղար
Վահե էնֆիաջյան
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44