Գերմանիան կընդունի Ուկրաինայում պատերազմից փրկվել ցանկացող բոլոր մարդկանց անկախ ազգությունից, հայտարարել է ԳԴՀ ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: «Դա կախված չէ անձնագրից»,-ընդգծել է քաղաքական գործիչը: Ֆեզերի տվյալներով՝ փախստականների մեծ մասը, որոնք ժամանում են Գերմանիա Ուկրաինայից, ազգությամբ ուկրաինացիներ են: Սակայն փախստականի կարգավիճակ են ստանում նաեւ նրանք, ովքեր ունեին Ուկրաինայում երկարաժամկետ կացության թույլտվություն, հաղորդում է «Նեմեցկայա վոլնան» ԳԴՀ ՆԳՆ-ի խոսքով՝ այդ մարդկանց դեպքում անհրաժեշտ չէ անցնել համապատասխան կարգավիճակը ձեւակերպելու երկար գործընթացը: Ֆեզերի խոսքով՝ Ուկրաինայից փախստականների թվի սահմափակում չի լինի: «Առաջին անգամ ԵՄ բոլոր երկրներն ընդունում են ռազմական փախստականներին, հատկապես՝ մեր արեւելյան հարեւանները: Դա բոլորովին այլ իրավիճակ է, քան այն, ինչ եղել է Եվրոպայում նախքան այդ իրադարձությունները»,-նշել է նա: Այժմ գլխավորը «հնարավորինս լավ տեղավորումն ու խնամքն է», ինչի արդյունքում այլ երկրներ տեղափոխվելու հարց չի ծագի, համարում է նախարարը: Նախարարի խոսքով՝ փախստականների նկատմամբ վերահսկողության կորուստ չի լինի, ինչպես տեղի էր ունեցել 2015 թվականին: «Իհարկե, այժմ մենք ավելի մեծ ուշադրությամբ ենք հետեւում, թե ով է ժամանում Գերմանիա: Դաշնային ոստիկանությունն ուժգնացրել է հսկողությունը սահմաններին: Դա նաեւ թույլ է տալիս մեզ ավելի արագ գրանցել մարդկանց: Սակայն նաեւ պարզ է, որ այժմ մենք ցանկանում ենք օգնել արագորեն եւ առանց բյուրոկրատական քաշքշուքների»,-ընդգծել է նա: Նենսի Ֆեզերը բարձր է գնահատել ուկրաինացի փախստականներին օգնելու ոլորտում ԵՄ անդամ երկրների համագործակցությունը՝ անվանելով այն «պատմական»: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի առաջին օրվանից ի վեր երկիրը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նենսի Ֆեզերի տվյալներով՝ շաբաթ՝ մարտի 5-ին, Գերմանիայում պաշտոնապես գրանցվել է Ուկրաինայից 27 491 փախստական:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01