ՆԱՍԱ-ն սկսել է Europa Clipper ավտոմատ միջմոլորակային տիեզերակայանի (AMS) հավաքումը, որը նախատեսված է 2024թ․ հոկտեմբերին դեպի Եվրոպա՝ Յուպիտերի բնական արբանյակներից մեկը արձակելու համար, գրում է Ռեակտիվ շարժման լաբորատորիան, տեղեկացնում է LentaRu-ն։ Տիեզերանավի հավաքումը կատարում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիան, որը Կալիֆոռնիայում է գտնվում: Առաքելության համար սարքավորումների մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Համակարգերի մեծ մասի մոնտաժը նախատեսվում է ավարտել 2022թ․ վերջին։ «Երբ ՆԱՍԱ-ի Europa Clipper-ն ամբողջությամբ հավաքվի, այնքան մեծ կլինի, որքան արեւային էներգիայով աշխատող ամենագնացը, եւ այնքան երկար, որքան բասկետբոլի դաշտը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Europa Clipper-ը կպտտվի Յուպիտերի շուրջը եւ մի քանի մոտիկ թռիչքներ կկատարի Եվրոպայի կողքով, որի ներսում, ինչպես համարվում է, հեղուկ ջրով իրական օվկիանոս կա: Տիեզերանավը տվյալներ կհավաքի յուպիտերյան լուսնի մթնոլորտի, մակերեսի եւ ընդերքի մասին, որի ներսում հնարավոր է կյանքի գոյությունը։ Europa Clipper-ը 2024թ․ հոկտեմբերին դեպի Եվրոպա կարձակվի՝ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ Falcon Heavy հրթիռի միջոցով: AMS-ը Յուպիտեր պետք է հասնի 2030թ․ թվականի ապրիլին։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44