Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Էր Ռիադը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թեհրանի հետ՝ նշելով, որ ողջունում է Սաուդյան Արաբիայի հետ երկկողմանի հարաբերությունների վերականգնումը, հաղորդում է Mehr-ը: «Սաուդցի բարձրաստիճան պաշտոնյայի վերջերս արված հայտարարությունները մատնանշում են Իրանի հետ երկկողմանի հարաբերություններ հաստատելու նրանց ցանկությունը, եւ մենք ողջունում ենք դա»,-ասել է Աբդոլահիանը «IRNA»-ին տված հարցազրույցում: Ընդ որում՝ նա հայտարարել է, որ Իրանը չունի երկկողմանի հարաբերություններ Սաուդյան Արաբիայի հետ Էր Ռիադի՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման պատճառով: «Մենք տարբեր հայացքներ ու մոտեցումներ ունենք տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ, սակայն երկու կողմերի մասնակցությամբ տարաձայնությունների հաղթահարումը կարող է ծառայել երկու ժողովուրդների, ինչպես նաեւ բարեկամական ու եղբայրական երկրների շահերին»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը: «Նախորդ տարի մենք չորս փուլով բանակցություններ ենք վարել Սաուդյան Արաբիայի հետ: Այդ բանակցությունները ստեղծել են լավ մթնոլորտ եւ արդյունքներ տվել, որոնք, չնայած, փոքր են, բայց մենք ուրախ ենք, որ Սաուդյան Արաբիան երկխոսելու ուղին է բռնել, եւ այդ մոտեցումը կարող է դրական արդյունքների հանգեցնել, քանի որ հարաբերությունների եւ համագործակցության բարելավումը բխում է երկու երկրների շահերից»,-ընդգծել է Աբդոլահիանը: Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանի 13-րդ վարչակազմը պատրաստ է ընդլայնել կապերը հարեւանների հետ:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44