Եթե հաշվի առնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումում տարբեր երկրների ներկայացուցիչներ տեսակետներ են հայտնելու ռուս-ուկրաինական խնդրի և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ, ապա ՀՀ պատվիրակության դիրքորոշումն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ՀՀ իշխանությունները համառորեն խուսափում են որևէ տեսակետ հայտնել նույն ռուս-ուկրաինական զարգացումների շուրջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հենց այսօր էլ՝ բրիֆինգի ժամանակ, երբ թեմայի շուրջ հարց տրվեց, ուղղակիորեն ասաց, որ որևէ մեկնաբանություն չկա։ Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություն չլինելը ոչ թե դիվանագիտական հնարք կամ մոտեցում է, այլ իսկապես չգիտեն՝ ինչ ասել, որովհետև ո՛չ ինֆորացված են, ոչ էլ կողմնորոշված։
Այս պարագայում Անթալիա գնալը, որն, իդեպ, իր ստատուսով այնքան էլ բարձր ֆորում չէ, դժվարանում եմ ասել՝ ինչ է տալու։ Հայաստանի պատվիրակությունը Թուրքիա ամենաքիչը մեկնում է, որպեսզի համաշխարհային և տարածաշրջանային պրոբլեմների մասին խոսի։ Կարծում եմ՝ այցի հիմնական նպատակը զուտ Թուրքիայում հայտնվելն է։
ՀՀ իշխանությունների այսօրվա նոր գործընկերները՝ թուրքերը, հրավիրել են, և ՀՀ իշխանություններն ուղղակի չեն կարողանում նրանց մերժել. մի կողմից չեն կարողանում, մյուս կողմից՝ չեն էլ ուզում, որովեհետև հայաստանյան գործող իշխանությունների քաղաքական կուրսը մերձեցումն է Թուրքիայի հետ՝ ցանկացած գնով»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ կրկին շեշտելով, որ Անթալիայի ֆորումի մասնակցելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են թուրքերի հետ նոր հանդիպում ունենալ և արտահայտել բարիդրացիական վերաբերմունքը Թուրքիայի ղեկավարության նկատմամբ։
Քաղտեխնոլոգը շեշտեց՝ լուրջ չէ խոսել տարածաշրջանային և համաշխարհային պրոցեսների շուրջ Հայաստանի դիրքորոշումների մասին, որովեհետև գոնե երկրի ներսում դրանք չեն հանրայնացվում։
«Եթե այդ խնդիրների շուրջ իշխանություններին հարց է տրվում, ապա, օրինակ, երկրի վարչապետը գերադասում է բառի բուն իմաստով ԱԺ-ում դեբոշ սարքել՝ միայն թե հնարավորություն ստանա հարցից խուսափելու և տապալելու ցանկացած միջոցառում, որտեղ ինչ-ինչ ուժեր կարող են պահանջել կոնկրետ դիրքորոշում հայտնել»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
11:17 06.08.25
15:09 06.08.25
12:25 06.08.25
14:27 06.08.25
10:03 06.08.25
10:44 06.08.25
12:17 06.08.25
11:44 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03