ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպաստելու հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը, ինչպես նաև բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին ու ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն՝ նախագծով ներկայացվել է կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափի փոփոխությունը և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը, համաձայն որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000 դրամ կսահմանվի, որի նկատմամբ կկիրառվի տրամադրվող հավելավճարը: Ըստ այդմ՝ դրույքաչափի փոփոխության, դրա նկատմամբ ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև 400.000 դրամի: Համաձայն նախագծի՝ մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը ատեստավորման կարող է մասնակցել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ: Նմանօրինակ դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները։ Ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար տրվում է 5 տարի ժամկետով։ Հաշվի առնելով այն, որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետևաբար ուսումնական հաստատության փոփոխության դեպքում սահմանված դրույքաչափը կամ հավելավճարի տրամադրումը կպահպանվի։ Ատեստավորման արդյունքներ. 1. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 50 տոկոսի չափով: 2. 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 40 տոկոսի չափով: 3. 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 30 տոկոսի չափով: 4. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, աշխատավարձը պահպանվում է: 5. 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման մեկ տարի անց: Այս դեպքում ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կասեցվում է մինչև իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը՝ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի: 2-4-րդ կետերով սահմանված արդյունքի դեպքում ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին: Նախորդ մասնակցության համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ: Նախորդ մասնակցության համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով: Համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում իր կողմից դասավանդվող առարկայից: Հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում: Մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում վերաատեստավորվում է նույն առարկայից: Նախագծով ներկայացված են նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման այլ մանրամասներ։ Մասնավորապես կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը կարող են ներկայացնել «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (emis.am): Ատեստավորման արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես կվերանայվեն նաև այլ գործընթացներ։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 19-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44