Ս. թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական համատեղ արշավախմբի անդամներին: Պատվիրակության հայկական կողմը ներկայացրել է արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունել է հյուրերին և կարևորել բնագավառում միջազգային համագործակցության փորձը: Նախարարը բարձր է գնահատել այս ոլորտում հայ-չեխական համատեղ ծրագիրը և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հնագիտության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Նշենք, որ հայ-չեխական արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի սեպտեմբերին, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև 2015 թվականին ձեռք բերված համաձայնությամբ: Արշավախմբի նպատակն է ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ: Այս տարվա հետազոտություններն ընդգրկում են Արմավիրի մարզի մի շարք հնավայրեր («Խանջյան բլուր» և «Աղվեսի ղռեր» բնակատեղիներ, Լեռնամերձի հնագիտական համալիր, Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածք):
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44