Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը: Նիդերլանդցի պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի բարեկեցության մասին՝ իրենց կարողությունը հասցնելով միլիարդավոր դոլարների, բայց միաժամանակ կոպտորեն ոտնահարելով մարդկանց իրավունքները Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: «Նրանց հարստությունը հասնում է միլիարդավոր դոլարների, և Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը: Պետեր վան Դալենը հիշեցրեց, որ մինչ օրս Արցախում շատ անհայտ կորածներ կան, որ այդպես էլ չեն հայտնվել կամ չեն վերադարձել:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44