Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վարդան Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ: Այս մասին նշված է Վ.Մինասյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «2022թ. մարտի 4-ին դիմել ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), խնդրելով՝ Վարդան Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված, ձեռնարկել միջանկյալ միջոց՝ Վ.Մինասյանի կալանավորումը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով: 2022թ. մարտի 7-ին, այսինքն 3 օր անց, ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցեր է առաջադրել Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ: Շուրջ 4 ամիս է, թե դատարանների և թե ՀՀ հակակոռուպիոն կոմիտեի առջև բարձրացնում ենք խնդիր առ այն, որ Վ.Մինասյանը տառապում է հիվանդություններով, որոնք ներառված են ՀՀ կառավարության N-825-Ն որոշմամբ հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում, ուստի Վ.Մինասյանի նկատմամբ չի կարող որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Թե դատարանները և թե հակակոռուպցիոն կոմիտեն մինչ օրս անտեսում են վերը նշված հանգամանքը, ավելին՝ անգամ բժշկական փորձաքննություն չեն նշանակում պարզելու համար, թե արդյոք Վ.Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կարող է կիրառվել, թե՝ ոչ: Հատկանշական է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը հրատապ կարգով՝ 3 օրում, արձագանքել է մեր գանգատին՝ մտահոգվելով Վ.Մինասյանի առողջությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգի առնչությամբ, սակայն ՀՀ դատարաններն ու հակակոռուպցիոն կոմիտեն շուրջ 4 ամիս է անտեսում են մեր միջնորդություններն ու փաստարկները Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ: Կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող Վարդան Մինասյանի տևական ազատազրկումը հանգեցրել է նրա առողջական վիճակի շարունակական վատթարացմանը: Ներկայումս էլ, Վարդան Մինասյանի մոտ առկա առողջական խնդիրները շարունակում են խորանալ՝ իրական վտանգ ստեղծելով նրա կյանքի համար: Լիահույս ենք, որ ՄԻԵԴ արձագանքը հայրենի իրավապահ մարմինների համար կունենա սթափեցնող նշանակություն և հրատապ կարգով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ Վարդան Մինասյանի կյանքին սպառնացող վտանգը վերացնելու և Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը վերացնելու ուղղությամբ:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01