ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու տարածք էին այցելել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Դավիթ Դանիելյանը և Նարեկ Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Կապանցի մի խումբ երիտասարդներ դիմել էին Դավիթ Դանիելյանին` պատրաստակամություն հայտնելով ֆինանսական ներդրում կատարել հուշարձանի վերականգնման համար։
Դավիթ Դանիելյանի փոխանցմամբ` Կապանի կենտրոնական մասում գտնվող եկեղեցին առաջիկայում կվերականգնվի։ Մեկ-երկու շաբաթից հուշարձանի տարածքում կաշխատեն հնագետները։ Պեղումներից հետո, կմեկնարկեն վերականգնման աշխատանքները, կբարեկարգվի տարածքը։
Պատգամավորի խոսքով` ոգևորիչ է, երբ քաղաքացիները մտահոգ են մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցով։
«Պատմամշակութային ժառանգությունը մեր ազգի, մեր պետության անձնագիրն է ու պետք է դրանք պահպանել»,-շեշտել է Դավիթ Դանիելյանը։
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դդ.-ում: Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք: Թաղակիր կամարները հենվում են երկայնական պատերի զույգ որմնամույթերի վրա: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Տանիքը հողածածկ է, եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդները:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44