Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ,տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը: Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ: Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44