Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները քննարկում են մարտի վերջին արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են հաջորդ շաբաթվա վերջին Բրյուսելում արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- նշել է նա՝ վկայակոչելով մի շարք ամերիկյան և օտարերկրյա աղբյուրներ: Նրանց տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կարող են ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Միացյալ Նահանգների վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
CNBC-ի լրագրողն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում առայժմ ընդունված չէ: Երկուշաբթի NBC հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բայդենն առաջիկա շաբաթներին կարող է ուղևորություն կատարել Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ իրադրության քննարկման համար: Հաղորդվել է, որ այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը կարող է այցելել Բրյուսել, որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կառավարող մարմինները:
Ավելի ուշ ճեպազրուցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացրել Եվրոպա նախագահի ուղևորության հնարավորության առիթով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի որոշում է կայացրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Դրանից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական և իրավական անձանց դեմ:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44