Ադրբեջանն անում է ամեն ինչ Արցախը հայաթափելու համար։ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը նոր է վերադարձել Արցախից։ Ընդդիմադիր գործիչն Արցախում շփվել է հասարակ բնակիչների հետ՝ գյուղերում և Ստեփանակերտում, հանդիպումներ է ունեցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Պատերազմից հետո առաջին անգամ շփվել եմ Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ, իրենց խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ է հանդիպում եղել։ Գրեթե բոլորը մտահոգված են այս իրավիճակով, հասկանում են, որ Ադրբեջանի քայլերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ հայաթափել Արցախը։ Դրանից բացի, որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից և ուղիղ ասացին դրա մասին։ Այսինքն՝ մենք ականատես ենք, որ Հայաստանի իշխանությունները կարծես լվացել են իրենց ձեռքերն Արցախից և ազատվել այդ «բեռից» ու այսօր որևէ բան չեն անում։ Դրա վառ ապացույցը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է կառավարության նիստի ժամանակ, երբ ասաց՝ Արցախի իշխանությունները և միջազգային գործընկերները զբաղվում են գազատարի վերականգնման աշխատանքներով, ու կարծում է, որ այդ հարցը կլուծվի։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանն այլևս Արցախի հետ որևէ կապ չունի՞, այսինքն՝ մենք Արցախը կորցրի՞նք»,-ասել է նա «Հրապարակ»-ի հետ զրույցում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44