Yandex-ը հայտարարել է, որ Տիգրան Խուդավերդյանը կլքի Yandex N.V.-ի տնօրենների խորհուրդը և գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Ինչպես նշում է forbes.ru-ն, մարտի 15-ին Ռուսաստանում «Յանդեքս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն նշանակված Տիգրան Խուդավերդյանը կլքի Նիդեռլանդներում գրանցված մայր ընկերության տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, հայտնել են ընկերությունից։
Ավելի վաղ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան թոփ մենեջերին ներառել էին իրենց պատժամիջոցների ցուցակներում։
Աղբյուրը մանրամասնում է, որ Yandex N.V.-ն «Յանդեքս» խմբի մայր ընկերությունն է: Այն գրանցված է Նիդեռլանդներում, իսկ «Յանդեքս» ՍՊԸ-ն խմբի ռուսական իրավաբանական անձն է։
Ընկերությունից հայտնել են, որ մինչև ապրիլի 15-ը «Յանդեքս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պարտականությունները կկատարի Ելենա Բունինան։ Նրանք նշել են, որ տնօրենների խորհուրդը կքննարկի ընկերության կառավարման կառուցվածքում փոփոխությունները՝ հենվելով ձևավորված ուժեղ կառավարման թիմի վրա։
«Մենք չափազանց զարմացած ենք, որ Տիգրանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում, և մենք շատ ենք ցավում, որ նա այլևս չի կարող լինել տնօրենների խորհրդում և լինել Yandex NV-ի գլխավոր տնօրենի տեղակալ»,- ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ջոն Բոյնթոն:
Բոյնթոնը հավելել է, որ Խուդավերդյանն ընկերությունում է ավելի քան 15 տարի և մեծ ջանքեր է ներդրել «ապահովելու, որ Yandex-ը զարգանա որպես համաշխարհային կարգի տեխնոլոգիական ընկերություն՝ հաշվի առնելով օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների և բաժնետերերի շահերը»։
Մարտի 15-ին Խուդավերդյանի նկատմամբ անձնական պատժամիջոցներ են սահմանվել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից։
«Ո՛չ Yandex-ը, ո՛չ ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունները ներառված չեն Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակներում», - նշվում է հաղորդագրությունում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01