Հայաստանի փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է նորարական ծրագրերից մեկի՝ Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատաժողովին: Նշենք, որ Ծրագիրը միտված է Հայաստանում տեխնոլոգիահենք կրթության ու հետազոտության զարգացմանը: Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են բարձրագույն կրթության բովանդակության և կազմակերպման ձևերի վերանայում՝ ուսումնառության վերջնարդյունքների բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման, նորարարությունների ներդրման և այլ առումներով: Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ գիտելիքահենք տնտեսության ստեղծումը առաջնահերթ է դարձնում բարձրագույն կրթության գործընթացում հետազոտության և ուսումնառության միավորումը, ինչը հնարավորություն է ընձեռում պատրաստելու համապատասխան տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ու կարողություններով մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային աշխատաշուկայում: «Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու ու ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով Կառավարությունը 2022 թվականին գիտության ֆինանսավորումը 2021 թվականի համեմատ ավելացրել է 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները բարձրացրել է 2,5 անգամ: Շոշափելի առաջընթաց ունենք նաև գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ․ աշխատավարձերի սանդղակավորման արդյունքում, ատեստավորում իրականացրած կազմակերպություններում, 2022 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է գիտաշխատողների էապես բարձր վարձատրության համակարգ, որն ամեն տարի որոշակիորեն աճելու է մինչև 2025 թվականը»,- նշել է փոխվարչապետը և տնտեսության ու աշխատաշուկայի զարգացման ժամանակակից միտումների համատեքստում հրամայական համարել կրթություն-հետազոտություն-նորարարություն-բիզնես ամուր կապի ստեղծումը։ Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը աշխատաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք: Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականություն է դարձել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44