ԱՄՆ-ը ներկայիս բարդ տնտեսական պայմաններում (ինֆլյացիան կեսդարյա ռեկորդներ է սահմանում, բենզինի գները անասելի բարձրացել են), ըստ ամենայնի, որոշել է աջակցել իր ժողովրդին եւ «գործ տալը» խրախուսող ծրագիր է գործարկել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Վաշինգտոնն իր քաղաքացիներին կոչ է արել ուր հարկն է հայտնել «Ռուսաստանի Դաշնության կառավարության մասնակցությամբ կոռուպցիոն գործողությունների արդյունքում ձեռք բերված բոլոր միջոցների մասին»: Նրանք ֆինանսական պարգեւներ են խոստացել։ Ստեղծագործելու ինչպիսի ասպարեզ, այնպես չէ՞: Հատկապես հաշվի առնելով հանկարծ եկած միջսեզոնային արձակուրդի շրջանը: Ամերիկյան իշխանությունները պետք է շտապեն, այլապես նման հանգամանքներում հանգստացողները հանկարծ նոստալգիա կունենան։ Համաձայնեք, սա տագնապալի նորություն է նրանց համար, ովքեր այժմ փորձում են շտապ ոսկեզօծ ձվեր դնել եվրոատլանտյան զամբյուղների մեջ։ Իհարկե, քանի որ ծրագիրը կոչվում է Kleptocracy Asset Recovery Rewards Program, ապա առաջին հերթին ամերիկացիները պետք է ուշադրություն դարձնեն սեփական գործերին։ Ո՞ւր են, օրինակ, «աֆղանական միլիարդները»՝ հատկացված երկրի վերականգնմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը, ինչո՞ւ երեք ժամում վերցվեց Քաբուլը։ Ո՞ւր են գնում USAID ծրագրերին հատկացված միլիոնները։ Որտե՞ղ է արդյունքների հաշվետվությունը: Ինչի՞ հիման վրա է օտարերկրյա ակտիվների ապօրինի սառեցում կատարվում։ Ընդհանրապես, աշխատելու բան կա։ Բայց քանի որ ամերիկյան ֆիննախը որոշել է կենտրոնանալ մեր երկրի եւ նրա կառավարության անդամների վրա, ես ձեզ կուղղորդեմ։ Վերջին շրջանում Ռուսաստանի նախկին կառավարության օրեցօր ակտիվացող անդամ Անդրեյ Կոզիրեւը բավական հաճախ է հայտնվում արեւմտյան լրատվամիջոցներում։ Չե՞ն ուզում արդյո՞ք ամերիկյան պետական մարմինները, որոնք պատասխանատու են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի համար, հետաքրքրվել ԱՄՆ-ում ապրող այս քաղաքացու եկամուտների աղբյուրի, ինչպես նաեւ նրա բոլոր շփումների եւ գործարար կապերի մասին: Թե՞ օգնենք։ Տեղեկություններ կան, որ նա իր դոլարները ԱԳՆ-ի դրամարկղից չի ստացել։ Ինձ հասանելիք նյութական պարգեւը ամերիկյան կառավարությունը կարող է Քլինթոնների հիմնադրամին փոխանցել, եւ միաժամանակ այն եւս ստուգել»,- գրել է Մարիա Զախարովան։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44