Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Կապան-Քաջարան, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ, Արթիկ-Նահապետավան, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի և Գեղաքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից դեպի Բագրատաշեն ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում): Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ջաջուռ-Քեթի, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Արտավազ-Հանքավան ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Չարենցավանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-46-րդ կմ-ին, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Գնդեվազ, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհներին բուք է, իսկ Վայոց ձորի մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք: Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն։
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
13:19 20.06.25
14:02 20.06.25
13:35 20.06.25
16:26 20.06.25
13:03 20.06.25
15:48 19.06.25
16:32 19.06.25
16:13 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03