Արդեն մի քանի օր է ավարտվել են ՏԻՄ ընտրությունները, սակայն հետընտրական կրքերը դեռ շարունակում են մնալ օրվա լրահոսի «թոփ»-ում: Նախօրեին մամուլում տեղություն տարածվեց, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Այնուհետև հայտնի է դարձել, որ Ական զինված է և սպառնում է այլ հայտնի անձանց ևս:
Նշենք, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Փելեշյանը Վանաձորում ունի քրեական համբավ:
Ստացվում է իր կրիմինալ ավանդույթներով հայտնի Կիրովականը շարունակում է մնալ իր ամպուլայում` այս անգամ արդեն քաղաքական ուժի ներկայացուցչի մակարդակով: Տարօրինակն այն է, որ նման կիսակրիմինալ և անհասկանալի անցյալ ունեցաղ անձնավորությունը փորձում էր ստանձնել հանրապետության գլխավոր քաղաքաներից մեկի ղեկավարումը: Հարց է առաջանում, թե ի՞նչ էր մտածում վերոնշյալ կուսակցության ղեկավարը, երբ կուսակցական ժողովներ էր հրավիրում և հայտարարում, թե իր վանաձորյան թեկնածուն Ական է: Այդ կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավարը նախօրեին կոկորդ էին պատռում և նշում, թե ՏԻՄ ընտրություններն անցել են խախտումներով, ոստիկանները քյաբաբ էին ուտում և չէին կանխում տեղամասում ընթացող «բեսպրեդելը»: Հարգելի տիկնոջը պետք է հորդորեմ, որ նախ ուսումնասիրի իր թեկնածուի կենսագրությունը և հետո միայն բարոյախրատական մեմուարներ հնչեցնի տարբեր հարթակներից:
Տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ գլուխը միայն գլխարկ դնելու համար չէ, նրանով ժամանակ առ ժամանակ կարելի է նաև մտածել և դատել: Իսկ համայնքի ղեկավարը պետք է լինի ընկալելի մարդ, այլ ոչ թե անհասկանալի տարր: Ցավոք հայաստանյան իրականության մեջ հաճախակի ենք բախվում նման կրիմինալածին երևույթների հետ:
Հ.գ. Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանը հայտնել է, որ վերոնշյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34