Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 3822 անձանցից 1431-ի ինքնությունը պարզվել է իրականացված դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով:
Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նման տվյալներ են տրամադրել Քննչական կոմիտեից։ «Զոհված 3822 անձանցից շուրջ 100-ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները»,-հայտնում են քննչական մարմնից։ Առողջապահության նախարարության, Քննչական կոմիտեի և Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2021 թվականի օգոստոսին 53 բարդ փորձանմուշ լրացուցիչ դատագենետիկական հետազոտություն կատարելու նպատակով ուղարկվել է Նիդեռլանդների Թագավորություն: Բացի այդ, 2021 թվականի նոյեմբերին ևս 47 բարդ փորձանմուշ լրացուցիչ հետազոտություն կատարելու համար ուղարկվել է Նիդեռլանդների Թագավորություն: «Հայաստանում և արտերկրում նույն փորձանմուշների վերաբերյալ իրականացված դատագենետիկական հետազոտության տարբեր արդյունքներ չեն ստացվել»,-նշում են քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես' խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, միջազգային ահաբեկչության փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը 21.03.2022թ. դրությամբ կազմում է 3822 անձ, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը: Հիշեցնենք, որ օրեր առոջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով չհուղարկավորված մասունքների ճակատագրի մասին, ասել էր. «Մենք հասկանում ենք, որ ժամանակի ընթացքում ինչ-որ պահի պետք է անդրադառնանք այս հարցին, հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական... դրա մասին խոսք չկա, և այսպես ինչ-որ կերպ հարցը լուծենք»։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01