Արցախի հարցով ԱԺ դռնփակ նիստը ոչինչ չտվեց, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Անկեղծ ասեմ՝ ոչ մի բան չտվեց։ Տվեց նույն այն կարծիքը, որ շատ հարցերում իշխանությունը կրավորական կեցվածք է դրսևորում, և շատ հարցերում ուղղակի գործնական աշխատանքներ չեն իրականացնում»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ փակ նիստի հանրագումարը պետք է լիներ Արցախում իրավիճակի մասին հայտարարության նախագծի ընդունումը, որն իշխող ուժի կողմից տապալվեց։
«Եվ ի վերջո, հանրագումարը հայտարարության նախագծին էր, որ շրջանառության մեջ դրված էր․ չկա որևէ կետ, որը վիճահարույց լիներ, բայց քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ հիմա երևի Ադրբեջանին և Թուրքիային չպետք է զայրացնել և իրենց երազած խաղաղության դարաշրջանը ուղղակի նման պարտվողական, կրավորական կեցվածքով կարող է կառուցել, բայց ավանդաբար կյանքը ցույց է տալիս, որ մարդը, որը պայքարի պատրաստ չէ, միշտ զիջումների է գնում ինչպես հիմա է տեղի ունենում»,– հավելեց նա։
Գեղամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ փակ նիստին խաղաղության համաձայնագրի բանակցությունների բուն գործընթացից, առաջարկներից, Ադրբեջանի հինգ կետերին ի պատասխան հայկական կողմի որևէ դիտողության, առաջարկի մասին որևէ փակագիծ չբացվեց, այն հարցուպատասխանը, որ երեկ եղել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, կրկնվել է նաև այսօր։
Լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել են, թե ինչ է արվում Արցախ գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, որը երեկ ընդհատվել է Ադրբեջանի միջամտության հետևանքով, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Հետաքրքրվեցինք բավականին, բայց անձամբ ես սարսափելի հիասթափված եմ, որովհետև չեմ կարող պատկերացնել ՀՀ կողմից փոխվարչապետ, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում կոմունիկացիաների բացման նպատակով և այլն, և որը ամբողջապես իրավիճակին չի տիրապետում»։
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
13:19 20.06.25
14:02 20.06.25
13:35 20.06.25
16:26 20.06.25
15:48 19.06.25
16:32 19.06.25
16:13 19.06.25
13:03 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03