ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2021թ. ընթացքում թրաֆիկինգի դեմ քրեաիրավաան պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների գործունեության արդյունքները, ըստ որոնց՝ թրաֆիքինգի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացվել է, իսկ Հայաստանի դիրքերը բարելավվել են:
Ինչպես NEWS.am-տ տեղեկացնում է Գլխավոր դատախազությունից՝ 2021թ. ընթացքում նման դեպքերի առթիվ հարուցվել է 16 քրեական գործ, որը 60%-ով ավելի է 2020թ. համեմատ:
Նշվածներից 7-ը վերաբերել են աշխատանքային շահագործմանը, նման ևս 4 գործ փոխանցվել է 2020թ.-ից: Քրեական այս գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 7 գործով 8 անձ, ինչը 2020թ. համեմատ (3 գործով 4 անձ) ավելի է կրկնակի: Դրանցից 4 գործ 6 անձի նկատմամբ մեղարդական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս ցուցանիշը ևս կրկնակի գերազանցում է 2020թ. արդյունքը (2 գործով 3 մեղադրյալ):
Դատարան ուղարկված աշխատանքային շահագործման վերաբերյալ 1 գործով 1 անձ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայամանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան 2 տարի: Դատարան ուղարկված մյուս գորեծով դատաքննությունը շարունակվում է:
Ընդհանուր առմամբ աշխատանքային շահագործման վերաբերյալ գործերով տուժող է ճանաչվել 14 անձ, որոնցից 9-ը՝ տղամարդ, 5-ը՝ անչափահաս:
Հարուցված 16 գործերից մյուս 9-ը (2020թ.` 1-ը) վերաբերել է սեռական շահագործմանը: Դրանցից 2-ն ուղարկվել է դատարան, 4-ով ընթանում է նախաքննություն: Սեռական շահագործման վերաբերյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 8 անձի (2020թ. այդպիսիք չեն եղել), որոնցից 4-ի վերաբերյալ 2 գործ մեղարդական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված քրեական գործերով 4 մեղադրյալներից 3-ը կանայք են, 1-ը՝ տղամարդ:
Սեռական շահագործմանը վերաբերող քրեական գործերով 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Դատարան ուղարկված նման բնույթի 1 գործով 1 անձ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի ժամկետով։ Միայն նշված գործով անցնող 15 տուժողներից մեկը եղել է անչափահաս:
Իսկ ընդհանուր առմամբ սեռական շահագործման վերաբերյալ գործերով տուժող է ճանաչվել 25 անձ:
Նախորդ տարվա համեմատ՝ ներքին սեռական շահագործման դեպքերի բացահայտման կտրուկ /9- դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց/, աճը պայմանավորված է հասարակության իրազեկվածության բարձրացմամբ, ինչպես նաև բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելու հարցում իրավապահ մարմինների հետևողականությամբ: Այսինքն, դեպքերի բացահայտումը չի թողնվում տուժողների ինքնաբացահյտմանը:
Այս հանգամանքը դրական դեր է ունենում ապացույցների հավաքման և ամրագրման գործում՝ բացառելով այդ բնույթի գործերով տուժողների ցուցմունքները որպես հիմնական աղբյուր օգտագործելու պրակտիկան:
2021թ. հատուկ հաստատություններում (բանտեր, երեխաների խնամքի տներ, մտավոր և ֆիզիկական սահմանափակումներով մարդկանց համար նախատեսված հաստատություններ) շահագործման դեպքեր չեն արձանագրվել:
Չեն արձանագրվել նաև սեռական շահագործման դեպքեր ԱՄԷ-ում, Թուրքիայում և այլ երկրներում: 2021թ. բացահայտված՝ արտաքին աշխատանքային շահագործման միակ դեպքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որը վերաբերել է 2016-2018թթ.-ին:
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր առմամբ ավելացել է անչափահասների, հոգեկան հիվանդների, այսինքն՝ խոցելի խմբերի նկատմամբ կատարված շահագործման դեպքերի բացահայտման քանակը: Այդ հանգամանքը թրաֆիկինգի դեմ պայքարում միջազգայնորեն գնահատվում է որպես դրական միտում՝ հաշվի առնելով, որ որպես կանոն այս կատերգորիայի անձինք չէին կարող ինքնուրույն ինքնաբացահայտվել որպես թրաֆիքինգի զոհեր: Այսինքն այս դեպքերի բացահայտումը իրավապահ մարմինների կողմից նախաձեռնողական քննության (proactive investigation) արդյունք է։
Անչափահասին աշխատանքային շահագործման ենթարկելու 1 գործով որպես վարույթի նախաձեռնող հանդես է եկել դատախազը, որը, ականատես լինելով անչափահասի մուրացկանությամբ զբաղվելուն, ընթացք է տրվել միջադեպին: Քննության արդյունքում բացահայտվել է սոցիալական անբարենպաստ վիճակում գտնվող ընտանիք, որտեղ այլ անչափահասների նկատմամբ կատարվել էր մարդու դեմ ուղղված այլ հանցագործություն:
Թրաֆիկինգի գործերով դատավճիռների բացակայությունը արդիական խնդիր է համարվում միջազգայնորեն: ՀՀ-ում 2020թ.-ին 1, իսկ 2021թ.-ին՝ 2 մեղադրական դատավճիռների կայացումը համարվում է էական առաջընթաց՝ նկատի ունենալով նաև, որ ՀՀ-ում մինչև այդ սեռական շահագործման գործով դատավճիռ կայացվել էր 2016թ.-ին, իսկ աշխատանքային շահագործման վերաբերյալ գործով՝ 2014թ.-ին:
Նշված ցուցանիշներն ու միտումներն ազդակ են հանդիսացել, որպեսզի 2021թ. հուլիսի 1-ին հրապարակված՝ Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ. ամենամյա զեկույցում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում երկրների դասակարգմանսանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է՝ 2-րդ խմբի 2-րդ ենթախմբից Հայաստանը դրական առումով տեղափոխվել է նույն խմբի 1-ին ենթախումբ:
ՀՀ գլխավոր դատախազությունը ակտվորեն ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման միջազգային տարբեր հարթակներում:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01