Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 000 դեղաչափ, տեղեկացնում է Միացյալ Թագավորության դեսպանատան ֆեյսբուքյան էջy։ ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է. «Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ միջոցը հանդիսանալ COVID-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի, շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու ՄԹ կառավարության հանձնառության մաս»: ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ ուրախ կլինեն Միացյալ Թագավորության հետ համագործակցել նաև այլ առողջապահական ոլորտներում։ Ի լրումն Միացյալ Թագավորության՝ պատվաստանյութերի COVAX նախաձեռնությանը տրամադրած աջակցությանը, որը նույնպես առաքվել է Հայաստան, սա COVID-19-ի դեմ պայքարի նպատակով ցուցաբերված աջակցության երրորդ փաթեթն է, որը Հայաստանին տրամադրվել է անմիջապես Միացյալ Թագավորության կողմից։ Առաջին երկուսը ներառել են անհատական պաշտպանիչ միջոցների նվիրատվություն և Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմի այց Հայաստան։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44