ARM | RUS |

Պատերազմից հետո մարդիկ էնտեղ վարուցանք են արել, բա ինչո՞ւ չեն տեսել «հարեւաններին». Ներքին Հանդի բնակչուհին՝ ՊՆ–ին

23.03.22 | 16:16

Ներքին Հանդի բնակչուհի Լուսինե Բաբայանը վերապահումով է վերաբերվում Պաշտպանության նախարարության վերահաստատող հայտարարությանը, թե Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից նոր առաջխաղացում չի եղել։ «Հասկանալի չէ՝ ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունն ադրբեջանցիների առաջխաղացման մասին լուրը հերքում կամ էլ աղավաղում։ Չգիտեմ էլ ոնց բացատրեմ, որ մարդիկ հասկանան։ Պատերազմից հետո մարդիկ էնտեղ վարուցանք են արել, արոտավայրեր ունենք, ցորենի արտեր կան, բա ինչո՞ւ էն ժամանակ չեն տեսել «հարեւաններին» ու նոր տեսան, իրենք դրանից վերեւ էին (ադրբեջանցիները– հեղ.), կամաց–կամաց իջել են։ Էնպիսի պատճառաբանություններ են բերում, որ չգիտես՝ ծիծաղես, թե տխրես»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Լուսինե Բաբայանը։

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների առաջխաղացման մասին NEWS.am-ը գրել էր դեռ մարտի 15–ին, երբ համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասել էր, որ Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Նույն օրը Պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը, ընդգծելով, որ «նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել, իսկ հիմա եղանակային պայմանների փոփոխության հետ կապված, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»։ ՊՆ–ի այս հաղորդագրությանն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւ նշել, որ այն Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող եւ բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է»։ Արման Թաթոյանը փաստեր էր ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի տարածք մինչեւ 1 կիլոմետր ներխուժելու մասին։ Երկու օր առաջ՝ մարտի 21–ին, Պաշտպանության նախարարությունն այս անգամ արդեն տեսանյութով վերահաստատեց ավելի վաղ տարածած հերքումը։ ՊՆ–ն նշել էր, թե նշված տարածքը հակառակորդի տիրապետության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը, որից անմիջապես հետո սկսվել են ամրաշինական նախնական աշխատանքները։ Բայց եղանակային պայմաններից ելնելով՝ ձմռանը չունենալով բավարար կենցաղային պայմաններ՝ ստիպված հեռացել են, իսկ եղանակի փոփոխությունից հետո նրանք վերադարձել են։ ՊՆ–ն այդ պնդումը հիմնավորում էր նաեւ տարբեր ժամանակահատվածում արված լուսանկարներով։ Պաշտպանական գերատեսչությունից նշել էին նաեւ, որ Ներքին Հանդ գյուղը դիտարկման տակ չէ, քանի որ այն շուրջ երկու կիլոմետր հեռու է ադրբեջանական դիրքերից։

«Տարածքում կան մի քանի բարձունք, ինչը բացառում է Ներքին Հանդ գյուղի դիտարկումը ադրբեջանական դիրքերի կողմից։ Տեղանքում մարտական հերթապահություն են իրականացնում նաեւ ՀՀ ԶՈՒ—երի ստորաբաժանումները, վերահսկողության տակ պահելով ադրբեջանական զինծառայողների ցանկացած շարժ, ինչի պարագայում նրանց առաջխաղացումը բացառվում է»,– ասվում էր ՊՆ–ի տեսանյութում։ «Ո՞նց չեն դիտարկում, եթե դիմացներս իրենք են, կողք նայում ես՝ էլի իրենք են։ Ասում են՝ գյուղից 2 կմ հեռու է, 2 կմ չլինի, ավել էլ լինի, իրենք մեզ դիտարկում են, մեզնից լավ գիտեն մեր տարածքը»,– ՊՆ–ին հակադարձում է Ներքին Հանդի բնակչուհին։ Լուսինե Բաբայանը նշում է, որ ներկայիս Ներքին Հանդ գյուղի տարածքում մարդիկ սկսել են ապրել 1980–ականներից։ Իսկ մինչեւ այդ նրանք ապրում էին հարակից գյուղում, որը կրկին կոչվում էր Ներքին Հանդ։ «80–ականների կեսից Ներքին Հանդը տեղափոխվել է ներքեւի հատվածը։ Նախկինում ժողովուրդն էնտեղ էր ապրում։ Հիմա շինությունները կիսաքանդ են, բայց որ գաք, կտեսնեք, որ այն ժամանակին բնակելի գյուղ է եղել։ Էնպես չի, որ մեր ժողովուրդն էդ տարածքի հետ կապ չունի, մեր խոտհարքները, արոտավայրերը, ջրի ակունքները, գերեզմանոցը էդ տարածքում են։ Նաեւ 17–18 դարերին թվագրվող խոնարհված եկեղեցի ունենք, գնում էինք, մոմ վառում, իսկ թե ինչ է լինելու հիմա՝ անորոշ է»,– նկատում է Լուսինե Բաբայանը։ Ադրբեջանական զինված ծառայողների առաջխաղացումը առաջինը նկատել էր Ներքին Հանդի բնակիչ Ռադիկ Բաղդասարյանը, երբ գնացել էր անասունների հետեւից եւ լսել ադրբեջանցիների ձայներն ու նկատել տեղադրված վրանները։ Ներքին Հանդ գյուղում ապրում է մոտ 70 մարդ, նրանք զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ։ Լուսինե Բաբայանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հողամասն արդեն պետք է վարած լիներ՝բանջարեղեն մշակելու համար։ Պլանները, սակայն, փոխվել են, վարուցանք չեն արել, հիմա գյուղի տարածքի մեկ այլ անվտանգ վայրում հողամաս են փնտրում, որ բանջարեղեն մշակեն։ «Մենք մեր հողն ու ջուրը չենք թողնելու, մնալու ենք, բայց նման լուր հերքելը չենք հասկանում։ Սրանք մեր պապենական հողերն են, ադրբեջանցին որտեղ էր, որ հայերն էստեղ ապրում էին։ Իրենց նշված հատվածներում (Պաշտպանության նախարարության– հեղ.) երբեք թուրք չի եղել։ Դրանից շատ վերեւի հատվածում են եղել։ Ցավն էն է, որ էսօր մենք մեր ունեցածից ենք հրաժարվում։ Ասում ենք՝ ոչինչ, մի թիզ հող է, էդ հոգեբանությամբ ապրեցինք, որ հասանք էս օրին։ Թշնամու ուզածն էլ հենց դա է, ուզում են հայաթափել տարածքը, նրանց ախորժակը մեծ է»,– ասում է Ներքին Հանդի բնակչուհին եւ հավելում, որ 44–օրյա պատերազմից հետո արոտավայրերի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է։ «Պատերազմից առաջ 100–ից ավել խոշոր եղջերավոր անասուն կար գյուղում, հիմա մնացել է 20–ից մի քիչ շատ։ Շատերը մորթել են կենդանիներին, եղել է դեպք, որ ականի վրա պայթել են։ Կենդանի պահելը գյուղացու համար դժվար է դարձել»,– եզրափակում է Լուսինե Բաբայանը։


Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․...

15:50

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ...

15:44

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական...

15:09

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի...

14:58

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

14:44

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում. Մանրամասներ

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում....

14:28

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Դանիելյան

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․...

14:03

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի...

14:23

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

14:07

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական տարին

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական...

13:06

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

12:33

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան...

12:16

Ներկայացվել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը

Ներկայացվել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման...

11:55

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք...

11:42

Հավատքով առաջնորդելով ձեր հոգին՝ դուք կհասնեք հենց այնտեղ, որտեղ Աստված ուզում է, որ դուք լինեք. Մեսրոպ Սրբազան

Հավատքով առաջնորդելով ձեր հոգին՝ դուք կհասնեք հենց այնտեղ, որտեղ Աստված ուզում է, որ դուք լինեք....

11:23

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման...

11:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44