Իսրայելը կոչ է արել Ջո Բայդենի վարչակազմին հաստատել Եգիպտոսի հետ F-15 կործանիչների խոշոր գործարքը, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության երկու բարձրաստիճան պաշտոնյաներին:
Իսրայելի լոբբիստական ջանքերը վկայում են վերջին տարիներին իսրայելա-եգիպտական հարաբերությունների խորության եւ Իսրայելի կողմից Վաշինգտոնի եւ Կահիրեի հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերի մասին:
Դեմոկրատներն ու հանրապետականները պահանջում են Բայդենից պայմաններ ներկայացնել Եգիպտոսին ռազմական օգնության մասով, այդ թվում՝ երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավման։
Արաբական երկրներին զենքի վաճառքի հաստատման գործընթացում վարչակազմը պետք է նաեւ տեղեկացնի Կոնգրեսին եւ ասի՝ արդյոք գործարքը վնաս է հասցնում Իսրայելի որակական ռազմական առավելությանը տարածաշրջանում։ Իսրայելի աջակցությունը F-15-ի գործարքին կարող է զգալիորեն օգնի համոզել Բայդենի վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին հաստատել այն:
CENTCOM-ի հեռացող հրամանատար, գեներալ Ֆրենկ Մակքենզին անցյալ շաբաթ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովին ասել էր, որ ԱՄՆ-ն պլանավորում է հաստատել Եգիպտոսին առաջադեմ F-15 ինքնաթիռների վաճառքը:
Իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ F-15-ի գործարքը կնքվել է անցյալ տարի, երբ Եգիպտոսը սկսեց վերանայել 2018 թվականի վերջին Ռուսաստանի հետ ստորագրած «Սու-35» կործանիչների գնման պայմանագիրը: Թրամփի վարչակազմը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Եգիպտոսի դեմ, եթե Ռուսաստանի հետ գործարքը կայանա։ Եգիպտացիներն ընդգծել են, որ պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի հետ, քանի որ ԱՄՆ-ն չի համաձայնել իրենց ժամանակակից ինքնաթիռներ տրամադրել։
Եգիպտոսն արդեն վերանայում էր Ռուսաստանի հետ գործարքը, բայց երբ ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ խստացրին պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ ուկրաինական ճգնաժամի պատճառով, Եգիպտոսի պաշտոնյաները սկսեցին էլ ավելի լրջորեն «Սու-35»-ի գործարքին այլընտրանք փնտրել:
Իսրայելի պաշտոնյաները Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդին, Պետդեպարտամենտին եւ Պենտագոնին հայտնել են, որ աջակցում են F-15-ի գործարքին: Իսրայելցիները հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար ավելի լավ կլիներ, եթե Եգիպտոսն ամերիկյան զենքի համակարգեր ունենար, այլ ոչ թե՝ ռուսական կամ չինական:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իսրայելը վաղուց է մտահոգված Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի միջեւ լարված հարաբերություններով եւ կարծում է, որ ամերիկա-եգիպտական կապերի ամրապնդումը եւ բարելավումը բխում է Իսրայելի շահերից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01