ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ։ ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ՏՀՏ գործատուների միության կողմից թվայնացված «Արհեստական բանականություն» դասընթացը հիբրիդային ձևաչափով ավագ դպրոցներում ներդնելու հնարավորության հարցը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության համար ԲՏՃՄ ուղղությամբ կրթության զարգացումն առաջնահերթություն է՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնելու նոր ծրագրեր և նախաձեռնություններ։ Նա շեշտել է, որ ՏՀՏ ոլորտում առկա են բազմաթիվ ծրագրեր, հետևաբար պետք է փորձել համադրել այդ ծրագրերը, խուսափել կրկնություններից և առկա ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ ու թիրախային։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է «Արհեստական բանականություն» դասընթացի նպատակներն ու գործիքները՝ ընդգծելով, որ այն մշակվել է աշխարհի լավագույն փորձի հիման վրա։ Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում կրթության հասանելիության ապահովման համար այն մշակվել է նաև առցանց ձևաչափով։ Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ դասընթացը երեք տարվա ծրագիր է՝ նախատեսված ավագ դպրոցների համար, ներառում է նաև թեստավորման մաս, ինտերակտիվ հարցեր և նախագծային աշխատանք։ Նրանք անդրադարձել են դասընթացի իրականացման համար դպրոցներում անհրաժեշտ պայմանների ապահովման և ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին։ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ ծրագիրը պետք է ներկայացվի ԿԶՆԱԿ՝ փորձաքննության համար, և դրական եզրակացության դեպքում երաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցը կարող է օգտագործել դասընթացը։ Փոխնախարարը նաև կարևորել է, որ դասընթացի բաղադրիչ է հանդիսանում նախագծային ուսուցումը, քանի որ նոր չափորոշչով՝ ավագ դպրոցներում այն դառնալու է պարտադիր։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում հեռավար ուսուցման փորձը, այն է՝ գյուղական համայնքներում ուսուցիչների պակասի հետ կապված մենթոր դպրոցների կողմից իրականացվող ծրագիրը և վերջերս Ասիական զարգացման բանկի հետ մշակված՝ հեռավար կրթության հարթակը, որն ինտեգրված է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին։ Փոխնախարարը ներկայացրել է նաև ԲՏՃՄ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր դպրոցները պետք է ապահովված լինեն լաբորատորիաներով։ Նա փաստել է, որ լրջագույն խնդիր է ԲՏՃՄ ուսուցիչների պակասի հարցը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը՝ մանկավարժական կրթության բարելավման գործիքներ, տվյալ առարկաների ուսուցիչների համար խրախուսման միջոցների անհրաժեշտություն և այլն։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստման, նոր չափորոշչով սահմանված «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասավանդման վերաբերյալ մի շարք հարցեր։ Նշենք, որ կարևորելով ՏՀՏ բնագավառում տարբեր մեթոդաբանությամբ մոտեցումների կիրառումը՝ ԿԳՄՍ նախարարությունը նմանօրինակ համագործակցություն ունի նաև FAST հիմնադրամի հետ։ Նոր ծրագիրն ուղղված է ավագ դպրոցներում աշակերտների` արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում պատրաստվածության բարձրացմանը:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
13:09 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01