Հայաստանին որևէ զիջում անելու ցանկություն և իմաստ Բաքվում չեն տեսնում ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին հակասում է Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային-պետական շահերին, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը համոզվել է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստ է զիջել ու ուժ չկիրառել կասեցնելու հայկական տարածքների օկուպացիան` անկախ դրանց չափից ու գտնվելու վայրից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ադրբեջանը ոչ մի դեպքում չի զիջելու իր կողմից գրավված որևէ դիրք, բարձրունք, ճանապարհ, դաշտ կամ գյուղ: Ոչ մի բան, որը նվաճել է` անկախ նվաճման ճանապարհից: Ու անկախ գտնվելու վայրից` լինի Արցախում, թե Սյունիքում: Բանակցություններն էլ լինելու են անպտուղ: Դրանք կարող են լավագույն դեպքում կասեցնել այդ պահին առկա առաջընթացը, բայց ոչ երբեք նրանց ձեռքից հետ վերցնել որևէ կորսված տարածք: Ադրբեջանը չի հանձնում ուղղակի, բանակցություններով: Ավելին, Հայաստանին որևէ զիջում անելու ցանկություն և իմաստ Բաքվում չեն տեսնում ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին հակասում է Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային-պետական շահերին, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը համոզվել է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստ է զիջել ու ուժ չկիրառել կասեցնելու հայկական տարածքների օկուպացիան` անկախ դրանց չափից ու գտնվելու վայրից: Հիշենք 2020թ. դեկտեմբերին Սյունիքի արևելյան դիրքերի հանձնումը, ապա նաև մայիսից սկսած Սյունիքի և Գեղարքունիքի աստիճանական օկուպացիան, որոնցից հետո հայկական կողմը միայն նիստեր արեց ու ոչ թե զենքով հետ շպրտեց Ադրբեջանի զորքերը, այլ կապիտուլիանտի բերանով առաջարկեց «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթությունը: Այսպիսի մոտեցումը կանաչ լույս է Բաքվի համար, որի շարունակությունը այսօր տեսնում ենք Փարուխում ու Խրամորթում: Կարելի է վստահ պնդել, որ սա մարսելուց հետո Ադրբեջանի կողմից հաջորդիվ նոր հարձակումներ կլինեն նաև Սյունիքի վրա: Իրավիճակը փրկելու միակ տարբերակը զինված համակարգված դիմադրությունն է` մարտի դաշտում և բանակցողի փոփոխությունը` դիվանագիտական հարթակում: Երկուսին հասնելու համար կա բացառապես մեկ միջոց` հեռացնել Հայաստանը դե ֆակտո կառավարող թուրքամետ խմբավորմանը և ձևավորել ազգային կառավարություն: Հայաստանը փրկվելու այլ շանս չունի: Ու ոչ մի դաշնակից չի փրկելու մեզ, այլ միայն անելու է առավելագույնը իր համար: Ոչ մի դաշնակից, հատկապես եթե տեսնում է, որ մենք ինքներս հրաժարվել ենք մեր շահերից: Սա է պարզ ճշմարտությունը: Պարզ ճշմարտություն է նաև այն, որ ազգային բոլոր ուժերը պետք է իրենց վրա վերցնեն ժողովրդի իրական խնդիրները լուծելու պատասխանատվությունը` դուրս գալով կոմֆորտի վիճակից»,- գրել է նա:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01