2021 թվականին արձանագրվեց 7,2 տոկոս աննախադեպ բարձր գնաճ, որը վերջին 8 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր։ Այն դեպքում, երբ անցած տարվա մամուլի ասուլիսների ժամանակ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ 2021 թվականի տարեվերջին գնաճի մակարդակը կնվազի՝ հասնելով 4 տոկոսի։ Ինչևէ 2021 թվականին ԿԲ-ի սխալ կանխատեսումն և գործողությունները շատ ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ ունեցան։ Մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացման պատճառով նաև 2021 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում կտրուկ նվազեց տնտեսական ակտիվությունը, իսկ գները շարունակեցին աճել։ Հատկապես մտահոգիչ էր սննդամերքի գների 11,5 տոկոս աճը, որն ուղղակի հարվածեց մեր բնակչության կենսամակարդակին։ ԿԲ-ի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որը ցույց է տալիս այն տոկոսադրույքը, որով Հայաստանի առևտրային բանկերը պարտք են վերցնում ՀՀ ԿԲ-ից իրացվելիության ցանկալի մակարդակի հասնելու համար։ Այն ուղղակիորեն ազդում է վարկերի տոկոսադրույքների վրա։ Վերջին 7 տարիների ընթացքում ԿԲ-ի վերաֆինանսավորման ամենաբարձր տոկոսադրույքը սահմանվել է 2015 թվականին՝ 10,5 տոկոս: Ուշագրավ է, որ 2020 թվականի դեկտեմբերից սկսած ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 9 անգամ՝ 4,25 տոկոսից հասցնելով 9,25-ի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հանգեցրել է վարկային տոկոսադրույքների աճին, մասնավորապես, եթե 2020 թվականի նոյեմբերին մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքը կազմում էր 11,19 տոկոս, ապա 2022 թվականի փետրվարի դրությամբ տոկոսադրույքն ավելացել է մոտ 1 տոկոսով՝ դառնալով 12,14 տոկոս։ Արդյունքում՝ բիզնեսի և հանրության համար բարձրացել են ոչ միայն առաջարկվող վարկերի տոկոսադրույքները, այլ նաև գործող։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ բանկերը և վարկային կազմակերպություններն արդեն իսկ բարձրացրել են գործող վարկերի տոկոսադրույքները՝ լրացուցիչ ֆինանսական խնդիրներ առաջացնելով վարկառուների համար։ Վերջին ամիսների ընթացքում շարքային քաղաքացիները պարբերաբար բողոքում են, որ իրենց գործող հիպոթեկային վարկերի տոկոսադրույքները բանկերը կամայական բարձրացնում են մատնանշելով գնաճի մակարդակը և ԿԲ-ի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 15-ին, որը պայմանավորված էր 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարունակվող բարձր՝ 6,5 տոկոս գնաճով և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած բացասական սպասումներով։ Հարկ է հիշեցնել, որ 2022 թվականի համար ԿԲ նպատակադրել է 4 տոկոս (±1.5 տոկոս) գնաճ, այս պահին գնաճի մակարդակը 6,5 տոկոս է։ Հետևաբար, այս պահին ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունն իր նպատակին չի հասել։ Միաժամանակ տնտեսական պատժամիջոցների պատերազմը մեծ ցնցումներ է առաջացրել պարենային շուկայում։ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հաշվետվության համաձայն՝ միայն 2022 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 20,7 տոկոսով։ Հաշվի առնելով, որ Հայաստանը մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ցորեն, եգիպտացորեն, ոսպ, բուսական յուղ, հավի միս և այլն, ներկրում է հիմնականում Ռուսաստանից, հետևաբար կանխատեսելի է, որ 2022 թվականի պարենի գները շարունակաբար աճելու են։ Ամփոփելով՝ պետք է նշել, որ ԿԲ-ն․ հերթական անգամ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չի կարողանալու զսպել ներկրվող սննդամթերքի գների բարձրացումը, իսկ վարկային տոկոսադրուքյների աճի և դրամի ժամանակավոր արժևորումը լրացուցիչ հարված է հասցնելու մեր տնտեսությանը, հատկապես՝ արտահանողներին։
Արամ Աճեմյան
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
11:55 19.06.25
13:19 20.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
13:14 19.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
10:26 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03