Բեռների մատակարարումները Սերբիայից Ռուսաստան շարունակվում են՝ չնայած Արեւմուտքի պատժամիջոցներին, հայտարարել է Սերբիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենի օգնական Բոյան Ստանիչը, փոխանցում է «Կոմերսանտը»:
Սերբիայից մատակարարվող ապրանքների հիմնական խումբը թարմ մրգերն ու չրերն են, նախեւառաջ՝ խնձորն ու ելակը: Այլ ոլորտների արտադրանքներից են ավտոմեքենաների անվադողերը, դեղամիջոցները, տեքստիլ արտադրանքը, գուլպաները, ստվարաթուղթը և փաթեթավորման թուղթը
«Անկախ առկա դժվարություններից՝ արտադրանքի մատակարարումը Ռուսաստան եւ վճարման անցկացման միջոցները գործում են: Շատ ընկերություններ, որոնց կապիտալը մեծապես ստացվում է ԵՄ-ից, նվազեցրել կամ դադարեցրել են արտահանումը Ռուսաստան, սակայն դեռևս նշաններ չկան, որ որևէ ընկերություն որոշել է ապաներդրում անել, այսինքն՝ իր կապիտալը դուրս բերել Սերբիայից»,- ասել է Ստանիչը:
Սերբիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տվյալներով՝ 2021թ. ՌԴ իրանականցված արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 840.3 մլն եվրո: 2020 թ. արտահանման ծավալը գտնվել է 800.2 մլն եվրոյի սահմաններում:
Հակառուսական պատժամիջոցներն անդրադարձել են նաեւ Սերբիայի վրա, որը փորձում է չեզոքություն պահպանել Ռուսաստանի եւ Սերբիայի միջեւ: ԵՄ սահմանափակումներն արգելել են նավթի և քիմիական նյութերի ներկրումը Սերբիա՝ դրանց հետագա վերամշակման համար: Բելգրադը ծրագրում է ընդլայնել նավթի ու գազի առկա պահեստարանները եւ նորերը կառուցել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01