ԱՄՆ-ն և Իսրայելը հանձնառու են ապահովելու, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի, կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում, հաղորդում է Agence France Presse-ը:
Բլինքենը Երուսաղեմում ելույթ է ունեցել իսրայելցի գործընկեր Յայիր Լապիդի հետ, որը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը «տարաձայնություններ» ունի Վաշինգտոնի հետ 2015 թ. կնքված միջուկային գործարքի հնարավոր վերականգնման առնչությամբ:
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ «վերադարձը համաձայնագրի լիակատար իրականացմանը լավագույն միջոցն է իրանական ծրագիրն արկղ վերադարձնելու համար, որում այն գտնվել էր, սակայն որից դուրս էր սողոսկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի՝ համաձայնագրից 2018 թ. դուրս գալուց հետո»:
Իսրայելի կառավարությունը վճռականորեն դեմ է արտահայտվել 2015 թ. գործարքի պայմաններին եւ հայտարարել է, որ նախնական գործարքի վերականգնումը բավարար չէ իրանական սպառնալիքը զսպելու համար:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, սակայն, «երբ գործը հասնում է ամենակարեւոր տարրին, Իսրայելն ու ԱՄՆ-ն միմյանց աչքերի մեջ են նայում»:
«Մենք երկուսս էլ հանձնառու ենք, երկուսս էլ լի ենք վճռականությամբ, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,- ասել է նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01