Այս տարվա մարտից վերսկսվել են Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։
Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ տեղակայված և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր դեռ 2021 թ․ հոկտեմբերին։ Հաշվի առնելով վերջին շաբաթների և ձմռան ամիսների անբարենպաստ եղանակային պայմանները, շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։
«Նոր թափով վերսկսել ենք աշխատանքները այգու տարածքում։ Այս փուլում կատարվում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ արտաքին ջրագծի, կոյուղու, ոռոգման համակարգի և էլեկտրական սնուցման մալուխների անցկացման աշխատանքները: Զուգահեռ ընթանում է նաև էլեկտրական ենթակայանի շինարությունը և բոլոր ճեմուղիների կառուցումը: Սեպտեմբերի կեսին ավարտված կլինեն առաջին փուլով նախատեսված բոլոր աշխատանքները»,-ասում է զբոսայգու կառուցապատման աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը
Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
Այգու որոշ օբյեկտների շինարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։
«Բարեկամության այգու ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին անգամ մշակվել է մասնակցային դիզայն-կոնցեպտ և այգին պետք է վերակառուցվի տեղի բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ։ Վերակառուցված այգին Հայաստանում կներդնի նոր մոդել կանաչապատ տարածքների ճիշտ գոտիավորման, պահպանման և կայուն զարգացման համար»,-ասում է TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։
Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։
ՀՀ կառավարությունը 1,8 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։
Զբոսայգու վերակառուցման ծրագրին միացել է նաև Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրով, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Այս ծրագրի շրջանակում այգում կկառուցվի սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր, և Վերնիսաժի 20 տաղավարներ։
Վերականգնված Բարեկամության այգին կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև: Այն ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլ նաև կդառնա առաջին ժամանակակից կանաչապատ տարածքը Հայաստանում։
***
«Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամ
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Գյումրի, Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01