Նախագահ Ջո Բայդենի աշխատանքի հավանության վարկանիշը շարունակում է ընկնել. ամերիկացիների միայն 40 տոկոսն ն է հավանություն տալիս նրա կատարած աշխատանքին, վկայում են NBC News-ի հարցման արդյունքները: Սա ամենացածր վարկանիշն է Բայդենի նախագահության ամբողջ ընթացքում։ Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ն սխալ ուղղությամբ է շարժվում։ Հարցման մասնակիցների ընդհանուր 71 տոկոսն ասել է, որ կարծում է, որ երկիրը «սխալ ուղղությամբ է շարժվում»: «Այս հարցումը վկայում է այն մասին, որ նախագահ Բայդենին եւ դեմոկրատներին աղետալի ընտրություններ են սպասվում»,- NBC News-ին ասել է Public Opinions Strategy-ից հանրապետական սոցիոլոգ Բիլ Մաքինտուրֆը, ով հարցումն անցկացրել է Hart Research Associates-ից դեմոկրատ Ջեֆ Հորվիթի հետ: Հարցմանը մասնակցել է 1000 չափահաս, որոնցից 790-ը գրանցված ընտրողներ են եղել: Գործող նախագահների քաղաքական կուսակցությունը հակված է միջանկյալ ընտրությունների արդյունքում կորցնել տեղերը թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում: 2022 թվականի նոյեմբերի ընտրություններում վտանգված է 435 տեղը Ներկայացուցիչների պալատում եւ 35 տեղը Սենատում: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում 12 ձայնով նեղ մեծամասնություն ունեն։ Դեմոկրատները վերահսկում են Սենատը միայն փոխնախագահ Քամալա Հարիսի վճռական քվեարկության շնորհիվ։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44