Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով: Նրանց ուղեկցել է Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: 10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: Արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը՝ 557 միավորով: Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր): Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր): Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Գերազանց արդյունք է ցույց տվել նաև Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, ով, խոցելով 573 միավոր, գրավել է 9-րդ հորիզոնականը: Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10 մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում (1 տղա+1 աղջիկ) խոցել է 290 միավոր: Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրել է ուսումնամարզական հավաք, ինչի ավարտից հետո մեկնել է Եվրոպայի առաջնությանը:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44