Աֆղանստանում կառավորող «Թալիբան» շարժումը նախարարությունների մի շարք աշխատակիցների արգելել է աշխատավայրում հայտնվել մորուք չունենալու պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են աղբյուրները: 2021 թվականի դեկտեմբերի վերջին թալիբները հայտարարել էին, որ տղամարդկանց չեն պարտադրի մորուք պահել, չնայած այն չսափրելու հանձնարարականին: «Որոշ ժամանակ առաջ մեզ հայտարարեցին՝ կա՛մ դուք մորուք կաճեցնեք, կա՛մ դուրս եկեք աշխատանքից: Մենք կարծում էինք, որ նրանք դա չեն անի, բայց այսօր (երկուշաբթի օրը) նախարարությունների մի շարք աշխատակիցներ մեզ թույլ չտվեցին աշխատավայր»,-պատմել է Աֆղանստանի կրթության նախարարության աշխատակիցը, որը ցանկացել է անունը չնշել: Նրա խոսքով՝ նույն իրավիճակում են հայտնվել նաեւ մյուս նախարարությունների իրենց գործընկերները: Աղբյուրն ընդգծել է, որ այդ իրադրությունն անհանգստացնում է աֆղանցի պետծառայողներին, նրանցից ոմանք չեն ցանկանում մորուք ունենալ եւ գլխի ծածկոց կրել: Աֆղանստանի արտաքին գործերի նախարարություններում աղբյուրը հայտնել է, որ թալիբները մի քանի նախարարություններում աշխատողներին աշխատանքի չեն թողել կարճ մորուքի եւ գլխաշոր չունենալու պատճառով: 2021 թվականի օգոստոսին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարերկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44