ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ ահազանգը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2022 թվականի փետրվարի 27-ին ժամը 01։15-ին, ըստ որի՝ «աջ ազդրի վերին 3-րդի կտրված-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987 թվականին ծնված բնակիչը։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Գյումրի քաղաքի երեք բնակիչներ են: Վերջիններս 2022 թվականի փետրվարի 27-ին ժամը 00։47-ի սահմաններում խուլիգանական դրդումներով, ապօրինաբար դիտավորությամբ 34-ամյա տղամարդուն զրկել են կյանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել վերոնշյալ երեք տղամարդկանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 2022 թվականի մարտի 17-ին հետախուզման մեջ գտնվող տղամարդկանցից մեկն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2022 թվականի մարտի 26-ին ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս երկու անձինք: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01