ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից: Պարգեւատրվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները
Այցի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարներն այցելել են 28 պանֆիլովցի հերոսների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: