Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մտել է դատաքննության փուլ։ Գործով մեղադրող դատախազը երեկ հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ NEWS.am-ի հետ զրույցում Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը նշեց, որ մեղադրանքի ձեւակերպումն իրենց համար անորոշ ու վերացական է.
«Բավականին ծավալուն կետերով դիրքորոշում էր մեղադրանքի մեջ։ Որը, ըստ էության, անդրադառնում էր պաշտպանության իրավունքի իրացման վրա։ Մենք նշեցինք, որ այս պայմաններում չենք կարող իրացնել մեր պաշտպանության իրավունքը։ Դա ֆիքսվում է Վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի նախադեպերով։ Երբ մեղադրանքի որոշման մեջ հստակեցված չի մեղադրանքը, այսինքն՝ չի նշվում, թե անձը ե՞րբ է հանցանք կատարել, արդյոք դա հանցա՞նք է, թե՞ ոչ, չի նշվում, թե գործողությունը կոնկրետ ո՞ր իրավական ակտին է հակասում, եւ առհասարակ մեզ հասկանալի չէ հիշյալ հողը Երեւանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցնելու ժամանակ է հանցանք կատարվե՞լ. այսինքն՝ մենք չգիտենք ինչից պաշտպանվենք»։ Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Տարոն Մարգարյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, պաշտպանն ասաց. «Տարոն Մարգարյանն ասել է՝ ես իմ պաշտոնավարման ընթացքում որեւէ ապօրինի արարք չեմ կատարել, աշխատել եմ օրենքի տառով։ Ասում է՝ ես այս մեղադրանքի մասով դիրքորոշում չեմ հայտնելու, դուք մեղադրանքը հստակեցրեք, ես դիրքորոշումս հայտնեմ»։ Մենք տեղեկացանք, որ երեկ դատարանը Արման Սահակյանին թույլատրել է մեկնել Գերմանիա՝ բուժում ստանալու նպատակով: Նշենք, որ Արման Գալուստի Սահակյանը եւ Տարոն Անդրանիկի Մարգարյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 9 անձ։
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03