ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Նախարարը հանդիպում է ունեցել բուհի կառավարման խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը, անդրադարձել կրթական գործընթացի հիմնական խնդիրներին: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին` խնդիրները տեղում քննարկելու նախաձեռնության համար: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է բուհական կրթության որակի բարելավումը` հատկապես շեշտելով արվեստի ոլորտում ակադեմիական կրթության կարևորությունը: «Բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը: Ընդամենը երեք մլն բնակչությամբ Հայաստանն այսօր ավելի քան 5 տասնյակ բուհեր ունի: Դա մեր երկրի համար իսկապես շատ է, և դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է»,- փաստել է նախարարը և որպես օրինակ նշել, որ հարևան Իրանում, որտեղ բնակչության թիվը գերազանցում է 80 միլիոնը, բուհերի թիվը 4 տասնյակից մի քանիսով է ավելի: Նախարարի խոսքով` պետությունը, ի դեմս նախարարության, չի կարող մտնել արվեստի կրթության բովանդակային խնդիրների և մասնագիտական ծրագրերի տիրույթ, սակայն պետությունը պարտավոր է սահմանել կրթության որակի չափանիշներ` հետևողականորեն պահանջելով որակի բարելավում: Հանդիպման մասնակիցները կրթության կազմակերպման խնդիրների առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու կարծիքները, հարցեր ուղղել նախարարին: Բարձրացվել են նաև բուհի զարգացմանն ու կառավարչական հետագա գործունեությանն առնչվող հարցեր և առաջարկներ:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01