Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։
NEWS.am-ին Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի հարցի քննությունը
Սերգեյ Հովհաննիսյանը պատմեց, որ դատական նիստին Դավիթ Տոնոյանն առարկել է դատավորի գործողությունների դեմ, պնդելով, որ քրեական գործով անհարկի ձգձգումներ են տեղի ունենում։ Նա հորդորել է դատարանին՝ հարգել իր ազատության իրավունքը։
Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել է խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով՝ գրավի չափ առաջարկելով 10 մլն ՀՀ դրամը։ Մենք տեղեկացանք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 2-ին։
Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ամբաստանյալի կարգավիճակ ունեն բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ մեղադրանքի՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ, Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ, Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել, Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44