Վիետնամը սոցցանցերում ավելի քան 3200 «թունավոր» գրառում է հեռացրել։ Այս մասին հայտնել է Վիետնամի տեղեկատվության նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։ Վիետնամը բազմիցս խնդրել է այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, YouTube-ը եւ TikTok-ը, համակարգել իշխանությունների հետ գործողությունները՝ վիրավորական, կեղծ եւ հակապետական կոնտենտը արմատախիլ անելու համար։ Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում կառավարության պահանջներին համապատասխան՝ Facebook-ը հեռացրել է 525 գրառում, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ YouTube-ը հեռացրել է 2679 տեսանյութ, իսկ TikTok-ը՝ 71 տեսահոլովակ։ Google-ի թափանցիկության մասին զեկույցը ցույց է տվել, որ այն Վիետնամից ստացել է 326 հարցում՝ YouTube-ի կոնտենտը հեռացնելու համար, եւ դրանցից 300-ը կապված են եղել կառավարության քննադատության հետ: Վիետնամը խստացրել է ինտերնետի կանոնները վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի գագաթնակետն է դարձել կիբեռանվտանգության մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2019թ․։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44