ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկել կառուցապատողին։ Երևան քաղաքի Չեխովի փողոց, 20 հասցեում գտնվող ավարտված շինարարական օբյեկտի՝ հասարակական նշանակության շինության առաջին և երկրորդ հարկերի բնակելի տան վերակառուցման, շահագործման ընդունող հանձնաժողովում թեկնածու ընգրկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին։ Նշված հասցեում Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ Ըստ այդմ՝ կառուցապատող Ա․ Զաքարյանը ՀՀ օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա համարվող շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով։ Այսինքն, խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Իսկ առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։ Բացի այդ, կառուցապատողի կողմից չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որով խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15714-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Այդպիսով, հիմք ընդունելով վարչական գործում եղած ապացույցները և հաստատված համարելով կառուցապատող Ա․ Զաքարյանի կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ա․Զաքարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300 հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01