«Հայաստանն այս պահին ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը և ադ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կատարել ռեսուրսների գերկենտրոնացում և ճշգրիտ քայլերի ձևակերպում»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նրա խոսքով՝ ներքին համերաշխությունը, համահայկական ռեսուրսը նույն խնդրի տարբեր հարթություններն են: Էլինար Վարդանյանը հայտնեց, որ վերջին տարիներին մեր հասարակությանը բաժանել են տարբեր մասերի և հատվածների՝ կոտրելով հասարակական դիմադրողականությունը: «Այսօր նկատվում է, որ աշխարհասփյուռ հայության մեջ կա խիստ խզվածություն և այն մտահոգիչ է»,-հայտնեց բանախոսը և կարևորեց այդ խզվածությունը վերացնելու քայլերը: Նրա խոսքով՝ պետք է իրական պատկերացում կազմվի, թե ի՞նչ է նշանակում համահայկական ռեսուրս և այն պետք է ճիշտ բաշխվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սպառնալիքները չեզոքացնելու համար:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44