Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնում է news.am-ը:
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերի շարժը դեպի արցախյան հողեր և հարձակողական ռազմական գործողությունները հատկապես Փարուխի և Խրամորթի շրջաններ չարդարացված են և ռազմատենչ: Տեղի խաղաղ բնակչությանը ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։
Ադրբեջանական ուժերը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության, պետք է հետ քաշվեն իրենց սկզբնական դիրքերը՝ թույլ տալով վերականգնել գազմատակարարումը և մուտքը դեպի գազատարը:
Սա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, և ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարությունը փորձելով օգտվել Ուկրաինայի հակամարտությունից առաջացած անկայուն իրավիճակից, փորձում է վերադառնալ իր տարածքային անհիմն պահանջներին՝ անկախ նախկին հանձանառություններից։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետամուտ լինել այս խնդրի խաղաղ կարգավորմանը դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով: Մինչ այդ, մենք Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին՝ դատապարտելու ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44