Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած հայ 4 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն՝ նշելով․
«55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչում 0:5 հաշվով պարտվելուց հետո կամային որակներ է դրսևորել և 6:5 հաշվով հաղթանակ տարել Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանի նկատմամբ՝ դուրս գալով Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում Մկրտչյանը կգոտեմարտի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:
63 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանը 2 րոպե 26 վայրկյանում 9-0 հաշվով հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում Պողոսյանը երեկոյան կգոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ:
77 կգ քաշայինների որակավորման փուլում Մալխաս Ամոյանը գոտեմարտել է Սլովակիայի ներկայացուցիչ Դենիս Հորվաթի հետ և 5-1 հաշվով առավելության հասել: Քառորդ եզրափակչում էլ Ամոյանը 6-5 հաշվով դժվարին հաղթանակ է տարել աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում Ամոյանը կգոտեմարտի Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Ալբին Օլոֆսոնի հետ:
Այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 1:5 հաշվով զիջել է ադրբեջանցի Բեկա Կանդելակիին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Օվասափյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ)»:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44