Պաշտոնական Բաքուն կրկին դիմել է իր սիրած ռազմավարությանը՝ մեկ գործողությամբ մի քանի նպատակի հասնելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տարածվող վարկածը Քարագլխի բարձունքում «ադրբեջանցի զինվորների» գերեզմանոցի հայտնաբերման մասին: «Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներում ակտիվորեն ինչ-որ կեղծ լուսանկարներ են շրջանառվում, որոնցում իբրեւ թե պատկերված են կա՛մ Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների, կա՛մ այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության զոհերի» գերեզմանոցները: Իբրեւ թե այդ մնացորդները պատկանում են մարդկանց, որոնք զոհվել են «հայ ավազակների» ձեռքով առաջին պատերազմի ժամանակ: Դա ապատեղեկատվություն և սուտ է: Փառուղ գյուղի մերձակայքում եւ Քարագլխի լանջերին հնագույն ժամանակներից ի վեր բնակավայրեր են եղել: Այնտեղ կան հայկական միջնադարյան եկեղեցիներ, 10-14 դդ. գերեզմանոցներ: Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայկական տապանաքարերը, իսկ մնացորդները ներկայացնում են որպես «ադրբեջանցիների» մնացորդներ»,- ընդգծել է Բաբայանը: «Այսպիսով, պղծելով եւ ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. վերացնում է հայերի հնագույն ներկայության ապացույցը եւ երկրորդ, փորձում է դա ներկայացնել որպես «ադրբեջանցիների մնացորդներ»: 10-րդ դարում այդ հողում նույնիսկ թուրքեր չեն եղել, նրանք շատ ավելի ուշ են հայտնվել: Միեւնույն ժամանակ փորձեր են արվում շեղելու միջազգային հանրության ուշադրությունը՝ ոչ մի փաստացի տվյալ չտրամադրելով: Իրականում նույնիսկ ուսանող հնագետը կտարբերի հնագույն գերեզմանները ժամանակակիցներից: Ադրբեջանի նման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հայոց պատմական ժառանգության մշակութային ցեղասպանության շարունակություն: Միջազգային հանրությունը պետք է կատարվողին արձագանքի հավուր պատշաճի»,- ընդգծել է Բաբայանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես ժամանակին վարվել է Նախիջեւանում՝ վերացնելով հայկական խաչքարերը:
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44